‘Իրաք. ԻՊ գրոհայինները քիմիական զենք են կիրառում’

1362

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսում՝ Թազա գյուղը ռմբակոծելիս, կիրառել են թունավոր նյութ պարունակող արկեր և հրթիռներ: Քրդական կազմավորման հրամանատարի խոսքով՝ ԻՊ-ը տեղի բնակիչների ուղղությամբ 24 արկ է արձակել: Ավելի քան 40 մարդ հոսպիտալացվել է: Տուժածները  շնչարգելություն և մաշկային գրգռվածություն են ունեցել, բարեբախտաբար՝ զոհեր չկան:

Շարունակվում են մարտերը Ռամադիի շրջանում: Բուն քաղաքն ազատագրվել է կառավարական զորքերի կողմից: Ռամադին, որ Անբար նահանգի վարչական կենտրոնն է, նահանգապետի խոսքով՝ ավերված է 80 տոկոսով:

Դաշնակիցների օդուժը Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ է հասցնում Ռամադիի և Սինջարի շրջաններում, ինչպես նաև Մոսուլի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ, որոնք զինված են քիմիական զենքով: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան՝ ընդդեմ բռնությունը ժխտող գիտնականների’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ուիլյամ Հասկիսոնը. հռչակավոր դարձավ մահվան գնով’