‘Ի շահ եկեղեցու՝ բարեգործական նպատակներո՞վ. Մայր Աթոռը՝ Գարեգին Բ-ի շվեյցարական բանկում ունեցած 1.1 մլն դոլարի մասին ‘

1580

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունով գաղտնի հաշվեհամարը HSBC բանկում, որի վրա կա 1.1 մլն դոլար գումար, բացվել է «ի շահ եկեղեցու՝ բարեգործական նպատակներով»: Այս մասին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ) պարզաբանել էր Մայր Աթոռը:  

«Արմենպրես»-ին տված նոր պարզաբանման մեջ, Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը ասել է, թե «այդպես եղել է և Վազգեն Առաջինի, և Գարեգին Ա, և Գարեգին Բ կաթողիկոսների պարագային:Հաշվեհամարը տվյալ կաթողիկոսի ի Տեր ննջումից հետո փոխանցվել է իրավահաջորդ կաթողիկոսին և կատարվել է հաշվեհամարի անվանափոխումը: Նույնն է նաև այս հաշվեհամարի պարագան: Այս հաշվեհամարը, որ բացվել է Գարեգին Ա հայրապետության շրջանում, մատնանշված գումարով հանդերձ ժամանակին  որպես Մայր Աթոռի հաշվեհամար փոխանցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»:  

Նախորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքում խցանված 10-15 ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում եւ Արմավիրում’