‘Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի՝ երթի մասնակիցների հայտարարությունը’

820

Այսօր, ժամը 13:00-ին, Ազատության հրապարակից կմեկնարկի քաղաքացիների կողմից կազմակերպված երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ իր ընկերների, ովքեր անժամկետ հացադուլ են հայտարարել: Ստորեւ ներկայացնում ենք երթի մասնակիցների հայտարարությունը.

Արժանապատիվ ՀՀ քաղաքացի՝ 

Դու՛րս արի փողոց և թույլ մի՛ տուր, որ քեզ վերջնականապես ստրկացնեն, անտարբեր մի՛ եղիր ներկա քաոսային վիճակին, պայքարի՛ր քո Ազատության և Արժանապատվության համար: 2014 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 13:00-ին, դուրս արի փողոց՝ Ազատության հրապարակ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և բոլոր քաղբանտարկյալերի: Շանթը անժամկետ հացադուլ է սկսել ԿԳԲ-ի մեկուսարանում դեկտեմբերի 24-ից, և մի քանի օր անց նրան են միացել Վահե Մկրտչյանը, Լիպարիտ Պետրոսյանը, ևս մի քանի զինակիցներ (հունվարի 8-ից)՝ Ավետիս Ավետիսյանը, Միսակ Առաքելյանը, Ալբերտ Մարգարյանը: Գտնվելով հացադուլի մեջ՝ նրանք մնացել են ծայրահեղ վիճակում՝ առանց անհրաժեշտ բժշկական հսկողության, առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, նրանք իրավունք չունեն հանդիպել իրենց ընտանիքի անդամների հետ. ցանկացած այցելություն մերժվում է: 

Հարգելի՛ արժանապատիվ քաղաքացիներ:

Միացեք մեզ Ազատության հրապարակում՝ հանուն արժանապատվության, հանուն ազատության և արդարության, հանուն մեր քաջ հայորդիների, ովքեր հանուն մեր ազատության մինչ օրս պայքարում են եւ ընդվզում հանցագործ ռեժիմին:

Առա՛ջ՝ դեպի հաղթանակ:

Նախորդ հոդվածը‘Երևանում վրաերթի են ենթարկվել 2 կին ‘
Հաջորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիայի արտադրությունը 2013 թվականի հունվար-նոյեմբերին կրճատվել է 4.3 տոկոսով’