‘Այսօր՝ ապրիլի 22-ին սպասվող իրադարձությունները’

1007

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ ապրիլի 22-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում, ապրիլի 22-ին, կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովը, որին կմասնակցի շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրից:
  • ժամը 15:00-ին, «Valmar art gallery»-ում /Բուզանդի 53-55/ կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարի «Իսպանական տպավորություններ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրվում է անվանի նկարչի 65-ամյակին:
  • Հեղինակ-կատարող Լիլիթ Տեր-Վարդանյանը հրավիրում է հեղինակային և սիրված երգեր ունկընդրելով`միաժամանակ մասնակցել նաև բարեգործության: Համերգի նպատակն է տոմսերից ստացված հասույթի 50 տոկոսով ձեռք բերել Թեղուտի շրջանի բնակիչների ջանքերով պատրաստված բնամթերքը և բաժանել սոցիալապես անապահով ընտանիքների: Միջոցառումը տեղի կունենա ժամը 19:00-ին, CLUB 12-ում: Հասցե՝ Աբովյան փող., 4: 
  • Ապրիլի 22-23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Հանրային առողջապահության ֆակուլտետը, Յակոբեան բնապահպանական կենտրոնը համագործակցելով Կոլեգիում Ռամազինի (Collegium Ramazzini) միջազգային հեղինակավոր կազմակերպության հետ կազմակերպում է միջազգային գիտական սիմպոզիում: Այն նվիրված է հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներում աշխատողների և հարակից համայնքների բնակիչների առողջական խնդիրներին այն անցումային երկրներում, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո սկսել են ակտիվորեն գարգացնել այս ոլորտները: 
  • Ժամը 12:30-ին տեղի կունենա Տավուշի մարզի Դիտավան գյուղի նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցը կառուցվել է «Հայաստանե համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի բարերարներ Արմէն եւ Նատիա Էքսէրճիէանների հովանավորությամբ:

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը վիրահատվել է և իրեն լավ է զգում’
Հաջորդ հոդվածը‘«Ի սկբանե էր բանն». Տարոն Մարգարյանը հանդիպել է օտարերկրյա գրողների հետ’