Լապորտա. Սուպերլիգան ողջ է, մենք հաղթել ենք դատարանում

500

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան շարունակում է հավատալ եվրոպական Սուպերլիգայի նախագծի հաջողությանը։

«Սուպերլիգայի նախագիծը ողջ է, մենք հաղթել ենք դատարանում։ ՈւԵՖԱ-ն չի կարող խանգարել դրան։

Անգլիական ակումբների վրա ճնշումները նույնպես արդյունք չեն տա»,– Լապորտայի խոսքը մեջբերում է AS–ը։

«Բարսելոնայի» հետ Սուպերլիգայի նախագծից դուրս չեն եկել նաեւ Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»։

Նախորդ հոդվածըԵրկու հայ գերիները ժամանեցին Երեւան․ Տեսանյութ
Հաջորդ հոդվածըԽոակին Կապառոս. Բոլորն էլ գիտակցում են, թե ինչքան կարեւոր է 3 միավորը