‘Լաս-Վեգասի կոտորածից մեկ տարի անց’

2051

Մեկ տարի առաջ՝ 2017 թ. հոկտեմբերի 1-ին, կիրակի օրը, 64-ամյա թոշակառու Սթիվեն Փադդոքը Լաս-Վեգասի հյուրանոցի իր լյուքս համարի պատուհանից կրակ էր բացել  քանթրի-փառատոնի այցելուների վրա՝ սպանելով 58 մարդու և վիրավորելով ավելի քան 500-ի:

Մեկ տարի անց ԱՄՆ-ի նորագույն պատմության ամենաարյունալի զանգվածային սպանությունների հեղինակի դրդապատճառները, առաջվա պես, անհասկանալի են:

Սթիվեն Փադդոքը մանրակրկիտ կերպով պալանավորել էր հարձակումը: Հյուրանոցի 23-րդ հարկի իր համարի պատուհանից ինքնաձիգ հրացանից կրակահերթեր արձակելուց առաջ նա հյուրանոցի միջանցքում և սենյակի դիտանցքի վրա տեսախցիկներ էր տեղադրել, որպեսզի իմանա, թե երբ են գրոհելու իր վրա: Երբ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ներխուժել են այն սենյակը, որտեղից նա կրակ էր բացել, Փադդոքը ինքնասպանություն էր գործել:

Մարդասպանը, ակնհայտորեն, նպատակ էր ունեցել սպանելու հնարավորինս մեծ թվով մարդկանց. կրակահերթերը չափազանց ինտենսիվ են եղել: Ականատեսներից ոմանք պնդում են, որ նա պարպել է 30 կամ նույնիսկ 40 փամփշտակալ, այսինքն՝ մոտավորապես 1000 գնդակ է արձակել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պետքարտուղարության պնդմամբ՝ Սենցովին չեն փոխանակի երեք ռուսաստանցիների հետ’
Հաջորդ հոդվածը‘Մինչև տերեվերջ, ամենայն հավանականությամբ, Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն’