‘Լաս Վեգասում տաքսու վարորդը ուղևորին է վերադարձրել մեքենայի մեջ թողած 300 հազար դոլարը’

928

Ամերիկյան Լաս-Վեգաս քաղաքում տաքսու վարորդը խաղատանը 300 հազար դոլար շահած ուղևորին է վերադարձրել իր մեքենայի մեջ մոռացած գումարը, այսօր հաղորդել է Las Vegas Sun պարբերականը:

Տաքսու վարորդ Ջերարդո Գամբոան երկուշաբթի, մի ուղևորին իջեցնելուց և մյուսին վերցնելուց հետո, իր մեքենայի ետևի նստատեղին հայտանաբերել է փողերի մի տրցակ (պարզվել է, որ այնտեղ 300 հազար դոլար է): «Դուք իմ վկան եք»,-ասել է վարորդը ուղևորին և կարագավարին հաղորդել գտածոյի մասին: Ոստիկանները պարզել են շահումի տիրոջ անունը և փողը վերադարձրել նրան:

Yellow Checker Star տրնասպորտի ընկերությունը Գամբոային շնորհել է «Տարվա վարորդ» կոչումը և պարգևատրել 1000 դոլարով, ինչպես նաև՝ հոգացել է շքեղ ռեստորան այցելելու ծախսը՝ երկու անձի համար: Պարբերականի տվյալներով՝ տաքսու վարորդն առայժմ ոչ մի պարգև չի ստացել ցրված ուղևորից: «Եթե նա ոչինչ էլ չտա՝ նորմալ է: Ես պարզապես բարի գործ եմ կատարել»,- ria.ru-ի փոխանցմամբ՝ ասել է վարորդը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիան պատրաստ է օրինականացնել էֆթանազիան’
Հաջորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինը զորքերին հրահանգել է պատրաստ լինել պատերազմի՝ առանց նախազգուշացման’