Լավրովը ԱՄՆ-ին զգուշացրել է Ռուսաստանի հետ չխոսել ուժի դիրքերից

737

Վաշինգտոնում պետք է հասկանան, որ Մոսկվայի հետ ուժի դիրքերից խոսելու փորձերը դատապարտված են ձախողման, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ինդոնեզական թերթին տված հարցազրույցում։

Լավրովի խոսքով՝ Ժնևի գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինը հստակ նշել է, որ բոլոր ուղղություններով արդյունք ունենալ հնարավոր է բացառապես շահերի փոխադարձորեն ընդունելի հավասարակշռության դեպքում։

Բանակցությունների ընթացքում առարկություններ չեն հնչել, սակայն դրանից անմիջապես հետո Վաշինգտոնը «կրկնակի ուժգնությամբ է սկսել իր «խրատները» կարդալ, ինչպես նաև պահանջներ ներկայացնել Ռուսաստանին», պատմել է Լավրովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկոն Արևմուտքի պատժամիջոցները համարում է միջազգային մասշտաբի շանտաժ
Հաջորդ հոդվածըՎերին Շորժայի հատվածում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել. «Արմենպրես»