Լավրովը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունը

422

Ուկրաինան զանգվածային ոչնչացման զենք կիրառելու հետ կապված ռիսկեր է ստեղծում, այդ մասին է խոսում նաև նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը՝ ՌԴ-ին ՆԱՏՕ-ի «կանխարգելիչ հարված հասցնելու» մասին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Անշուշտ, մենք չենք կարող շրջանցել այն բանավեճերը, որոնք վերջին շրջանում անընդհատ ավելանում են՝ միջուկային զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ, և հատկապես  դրա համար չենք կարող լռության մատնել կիևյան ռեժիմի անխոհեմ գործողությունները, որոնք ուղղված են զանգվածային ոչնչացման զենքի տարբեր տեսակների կիրառության ռիսկեր ստեղծելուն»,- հայտարարել է Լավրովը «Միացյալ Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի նիստում։

«Երեկ Զելենսկին իր արևմտյան տերերին կոչ է արել կանխարգելիչ միջուկային հարված հասցնել Ռուսաստանին, դրանով իսկ այդ գործիչը, ըստ էության, ամբողջ աշխարհին ցույց տվեց Կիևի ռեժիմից բխող սպառնալիքների հերթական ապացույցը,  որոնք չեզոքացնելու համար էլ սկսվել է հատուկ ռազմական օպերացիան»,- ընդգծել է Լավրովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուշիլին․ ՈՒԶՈՒ-ում ՆԱՏՕ-ի երկրներից վարձկանների թիվն ավելացել է
Հաջորդ հոդվածըՍտավրոպոլում ՀԴԲ-ն կանխել է ահաբեկչական գործողություն