Ստավրոպոլում ՀԴԲ-ն կանխել է ահաբեկչական գործողություն

394

ՀԴԲ-ն հաղորդել է, որ ձերբակալել է ՌԴ տարածքում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջջի երկու անդամի, որոնք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում տարածաշրջանում տրանսպորտի օբյեկտներում։

Հատուկ ծառայության տվյալներով՝ «բջջի կազմում ներգրավված ՌԴ քաղաքացիները ծրագրել էին միջազգային ահաբեկչական կազմակերպության արտասահմանյան էմիսարների հրահանգով ահաբեկություն իրականացնել տարածաշրջանի տրանսպորտային ենթակառույցի օբյեկտներից մեկում»։

ՀԴԲ-ն տեղեկացրել է, որ հանցագործները ձերբակալվել են Ստավրոպոլում, նրանց կեցության վայրերում անցկացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներ և գաղտնի կապի միջոցներ։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԼավրովը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունը
Հաջորդ հոդվածըՌԴ-ն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողություններն իր պայմաններով