Պուշիլին․ ՈՒԶՈՒ-ում ՆԱՏՕ-ի երկրներից վարձկանների թիվն ավելացել է

342

ԴԺՀ-ում շփման գծում ավելի ու ավելի շատ վարձկաններ են նկատվում ՆԱՏՕ-ի երկրներից, հրահանգիչներն այժմ դարձել են ստորաբաժանումների հրամանատարներ, հայտարարել է ԴԺՀ ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը։

«Հակառակորդը հիմա այն չէ, ինչ 2014 թվականին էր, հիմա մենք ոչ միայն Ուկրաինայի զինված ուժերի դեմ ենք կռվում, արդեն ավելի բացահայտ է երևում ՆԱՏՕ-ի ներկայությունը՝ ոչ միայն սպառազինության, զինամթերքի հարցում։

Սկզբում դրանք հրահանգիչներ էին,  հիմա նրանք դառնում են խառը կազմ ունեցող ստորաբաժանումների հրամանատարներ։ Շատ մեծ թվով վարձկաններ ենք արձանագրում՝ լեհ, բրիտանացի։ Վերջին ուսուցումը Բրիտանիայի տարածքում է եղել։ Նրանք արդեն չեն ամաչում, ավելի բացահայտ են ցույց տալիս իրենց ներկայությունը։

Իսկ մեզ մնում է միմիայն հաղթել»,- լրագրողներին ասել է Պուշիլինը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըChessMood Open․ Մանուել Պետրոսյանը հաղթեց Տիգրան Լ․ Պետրոսյանին եւ առաջատարն է
Հաջորդ հոդվածըԼավրովը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունը