‘Լավրովը ցավակցել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ’

2053

Ռուսաստանը վստահ է, որ Հայաստանի հետ համատեղ հետաքննության արդյունքում Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեղավորը կկրի իր արժանի պատիժը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ  արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, այդ մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հունվարի 20-ին կայացած հեռախոսազրույցում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խորին ցավակցություննեերն է հայտնել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Համոզմունք է հայտնվել, որ Գյումրու ողբերգության համատեղ հետաքննության և դրան հաջորդող դատական վարույթի արդյունքում այդ ոճրագործության մեղավորը կկրի արժանի պատիժ»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության կրթահամալիրում սովորողը թմրամիջոց է իրացրել. Քրգործ ՀՔԾ-ում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի զինուժը դիվերսիոն փորձ է արել, հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր’