Լավրով․ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն հնարավոր չէ ավելի բարդացնել

319

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն այժմ այնպիսին են, որ դրանք ավելի բարդացնել այլևս հնարավոր չէ, «Интерфакс»-ին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Ոչինչ չի կարող բարդացնել այժմյան վիճակը»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այդ կերպ կարող է ազդել երկու երկրների հարաբերությունների վրա Վաշինգտոնի կողմից Ռուսաստանում նոր դեսպան նշանակելու ձգձգումը, ինչի մասին գրել են արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ։

Սեպտեմբերի 5-ին ամերիկյան դեսպանատունը հաղորդել էր, որ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է իր առաքելությունը և մեկնել է Մոսկվայից։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԲորելը Վրաստանի վարչապետին մատնացույց է արել բացթողումները իրավունքի ոլորտում
Հաջորդ հոդվածըCovid-19-ի դեպքերի թիվն աշխարհում անցել է 606 միլիոնից