‘Լավրով. Եվրոպացիների արձագանքը Մայդանին մոտ է հիստերիկային’

969

Մոսկվայում կարծում են, որ Մայդանում ստեղծված իրավիճակը նախօրոք պլանավորված էր, իսկ Կիեւի` ԵՄ հետ ասոցացումից հրաժարվելուն ի պատասխան Եվրամիութնան արձագանքը «մոտ է հիստերիկայիին», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ռոսսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նախարարը նշել է, որ Եվրամիությունը Ուկրաինային դիտարկում է որպես շահույթի անվճար «վրադիր», մանավանդ` ճգնաժամի պայմաններում:

«Փողոցում ցույցերն այնպիսի մասշտաբներ ունեն եւ այնպիսի կարգախոսների ներքո են անցնում, կարծես երկիրը պատերազմ է հայտարարել` առանց հաշվի առնելու ուկրաինական ժողովրդի կամքը», — Լավրովն այսպես է մեկնաբանել Մայդանում ընթացող ցույցերը: Նա հավելել է, որ Մոսկվան մտադիր է լուրջ զրույց ունենալ Բրյուսելի գործընկերների հետ Ուկրաինայում ստեղծված իրողության վերաբերյալ:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Անջեյ Կասպշիկ. Սարգսյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել աշխուժացնելու հաշտության գործընթացը, ինչը լավատեսության հիմք է տալիս’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Իշխանության դեմ հետագա պայքարը կծավալվի փողոցում’