‘Լարախաղացը անցել է 60 մ բարձրության վրա գտնվող պարանի վրայով (տեսանյութ)’

1019

Հանրահայտ ամերիկացի լարախաղաց Նիկ Վալլենդան հերթական անհավատալի «զբոսանքն» է կատարել: Այս անգամ Ֆլորիդա նահանգի Սարասոտա քաղաքում Վալլենդան անցել է 60մ բարձրության վրա գտնվող պարանի վրայով: Հազարավոր մարդկանց աչքի առաջ 100-ից ավելի մետր հեռավորությունը նա հաղթահարել է 15 րոպեում, հայտնում է РИА Новости-ն:

Նիկը «Թռչող Վալլենդաները» հռչակավոր կրկեսային տոհմի 7-րդ սերնդի ներկայացուցիչն է: Նրա ելույթները 6 անգամ գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: Ճոպանի վրա իր առաջին քայլերը Նիկն արել է երկու տարեկանում: Նախորդ տարվա հունիսին լարախաղացը պարանի վրա անցնելով հատել է Նիագարայի ջրվեժը: Ուղիղ եթերում ակրոբատի անցումը հեռարձակող Էյ Բի Սի հեռուստաընկերության պահանջով՝ լարախաղացը կյանքում առաջին անգամ ստիպված էր եղել համաձայնել, որ իրեն ապահովության ճոպաններ ամրացնեն:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյանը «առնետի նման փախչել է» արտահայտության համար` դատի է տվել Հրանուշ Խառատյանին’
Հաջորդ հոդվածը‘Ահազանգ. Հրայր Թովմասյանի կարգադրությամբ անձնագրերի տվյալներ են հավաքագրվում ԱՆ-ում (Թերթիկների լուսանկարներ)’