‘Լարի Քինգը կայցելի Ղարաբա՞ղ’

947

Հայտնի հեռուստամեկնաբան, ամերիկյան CNN հեռուստաընկերության նախկին հաղորդավար Լարի Քինգը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2013»-ին, որը երեկ կայացել է Լոս Անջելեսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հաղորդավարը զրուցել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, ստացել Արցախ այցելելու հրավեր, որին դրական է արձագանքել: Հեռուստամարաթոնի ժամանակ ուղիղ եթերում լրագրողի հետ զրույցում այդ մասին տեղեկացրել է Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: «Հավանաբար, մոտ ժամանակներս Լարի Քինգը կայցելի Արցախ»,-նշել է Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: 

Նախորդ հոդվածը‘Ընդամենը 2 թարս հայացք. Սերժ Սարգսյանի վիլնյուսյան այցը հաջող է անցնում’
Հաջորդ հոդվածը‘ Լիդինգտոն. Արևելան գործընկերության երկրների բարգավաճումը և կայունությունը ձեռնտու է բոլորին ‘