‘ Լիդինգտոն. Արևելան գործընկերության երկրների բարգավաճումը և կայունությունը ձեռնտու է բոլորին ‘

843

ԵՄ Արևելյան հարևանները հանդիսանում են Եվրոպայի անբաժանելի մասը, նրանք կիսում են մեր եվրոպական պատմությունը և մշակույթը և ձգտում են ապահովել իրենց անկախությունը և ապագայում իրենց անկախ պետությունների բարգավաճումը` արտաքին ճնշումներից և ազդեցությոններից ազատ: ԲելաՊան-ում տեղադրված հոդվածում նման կարծիք է արտահայտել Մեծ Բրիտանիայի Եվրոպայի գործերով նախարար Դէվիդ Լիդինգտոնը:Նա ընդգծել է, որ ԵՄ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովում Մոլդովան և Վրաստանը կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը, ինչը կդառնա ԵՄ հետ այդ կարևոր գործընկերների համագործակցության նոր փուլը, ինչպես նաև նրանց կողմից իրենց վրա վերցրած պարտավորությունների և նախաձեռնած գործողությունների ճանաչումը, որը նրանց նախապատրաստում է 21-րդ դարի մարտահրավերների հաղթահարմանը:

«Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիրն ստորագրելու առումով Հայաստանը որոշեց չհետևել Մոլդովայի և Վրաստանի օրինակին: Դա մեզ համար հիասթափություն էր: Բայց Միացյալ Թագավորությունը ողջունում է ԵՄ և Հայաստանի հետագա համատեղ գործունեությունը, այդ երկրում բարեփոխումների գործընթացը շարունակելու համար, առանց արտաքին ճնշումների»,- նշել է Լիդինգտոնը:

Նա նաև հավելել է, որ սպասվում է նաև ԵՄ և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա զարգացում: «Մենք հուսով ենք, որ ԵՄ և Բելառուսի միջև նույնպես հարաբերությունները հետագայում կբարելավվեն, ինչը կախված է Բելառուսից: Ես Բելառուսին անընդհատ համոքում եմ բարեփոխումների անցկացման անհրաժեշտության մասին: ԵՄ դռները մնում են բաց, և դա մեր ուղերձն է նաև Ուկրաինային»,-հայտարարել է նա: Միևնույն ժամանակ, անգլիացի դիվանագետը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ուկրաինայի կառավարությունը կվերսկսի Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստությունները: Նրա խոսքերով, ուկրաինական ղեկավարները հայտնվեցին պատմական ընտրության առջև` կամ միանալ եվրոպական ապագայի երկարաժամկետ հայեցակարգին և գնալ դեպի բարգավաճում և կայունություն, կամ էլ ժամացույցի սլաքները հետ տալ և մնալ աշխարհի ամենամեծ և ամենահաջող առևտրի միությունից դուրս:

Միևնույն ժամանակ, Լիդինգտոնն ընդգծել է, որ Արևելան գործընկերության երկրների բարգավաճումը և կայունությունը ձեռնտու է բոլորին, իսկ դեպի Արևմուտք բաց դուռը բոլորովին էլ չի նշանակում, որ դեպի Արևեկք դուռը փակվում է: «Արևելյան գործընկերությունը ձեռնտու է ինչպես տարածաշրջանի երկրներին, այնպես էլ հարևաններին»,- եզրափակել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Լարի Քինգը կայցելի Ղարաբա՞ղ’
Հաջորդ հոդվածը‘Վիլնյուսում Ս. Սարգսյանին չեն նկատում. Տեսանյութեր ‘