Օբամեյանգը՝ «Չելսիի» խաղացող

262

Գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայից» տեղափոխվեց «Չելսի», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ 33-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ։

«Մեծ պատիվ է այդ թիմի խաղացող դառնալը։ Անհամբեր սպասում եմ նորամուտիս «Չելսիում»։ Անավարտ գործեր ունեմ Պրեմիեր լիգայում։ Շատ հաճելի է վերադառնալ Անգլիա»,- ասել է Օբամեյանգը։

2018թ․ հունվարից նա հանդես էր գալիս Լոնդոնի «Արսենալում»։ 2022թ․ հունվարին Օբամեյանգ ազատ գործակալի կարգավիճակում էր միացել «Բարսելոնային», որի հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 13 գոլ։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Լացիոյի» խաղացողը տեղափոխվեց «Ինտեր»