«Լացիոն» հաղթեց «Ռոմային» (տեսանյութ)

446

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում տեղի ունեցավ հռոմեական դերբին «Լացիոյի» եւ «Ռոմայի» մասնակցությամբ։ 3։2 հաշվով առավելության հասավ իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած «Լացիոն»։

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Լացիոյի» սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։ Ընդունող կողմի երկրորդ գոլը 9 րոպե անց խփեց իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը, որը «Ռոմայից» է տեղափոխվել «Լացիո»։ 41-րդ րոպեին հյուրերը բրազիլացի պաշտպան Ռոժեր Իբանյեսի գոլի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը, իսկ 69-րդ րոպեին «Ռոմայի» երկրորդ գոլը 11 մետրանոցից խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն։ 5 սեյվ կատարեց «Լացիոյի» իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ռոման» 12 միավորով չորրորդն է, «Լացիոն» 11 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Լացիո» — «Ռոմա»՝ 3։2 (տեսանյութ)

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 10, Պեդրո Ռոդրիգես, 19, Ֆելիպե Անդերսոն, 63 — Ռոժեր Իբանյես, 41, Ժորդան Վերետու, 69, 11մ

Նախորդ հոդվածը«Կադիսի» պարտությունն ու Վարազդատ Հարոյանի պատմական գոլը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՍերբ Միլան Միլանովիչը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ