‘«Լացիոն» պայքարից դուրս թողեց «Յուվենտուսին»’

715

Իտալիայի գավաթի խաղարկության կիսեզրափակիչ պատասխան խաղում Հռոմի «Լացիոն» դրամատիկ եւ լարված խաղում 2:1 հաշվով հաղթեց երկրի չեմպիոն «Յուվենտուսին»: Առաջին հանդիպումը Թուրինում ավարտվել էր 1:1:

Հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվեցին 2-րդ խաղակեսում: Գոնսալեսը բացեց հաշիվը, սակայն «Յուվետուսը» հանդիպման լրացուցիչ ժամանակում հավասարեցրեց հաշիվը: Մեկ րոպե անց անկյունայինի խաղարկումից Ֆլոկարին խփեց հաղթական գնդակը: «Յուվենտուսը» կարող էր փրկել խաղը, սակայն Մարկետին վերջին վայրկյաններին անհավանական կերպով երկու մետրից չկարողացավ գրավել դատարկ դարպասը: Դա, թերեւս տարվա լավագույն վրիպում նոմինացիայում մրցանակային տեղ կգրավի:

Եզրափակիչում «Լացիոյի» մրցակիցը կլինի «Ինտեր» — «Ռոմա» զույգի հաղթողը: Այս թիմերի առաջին խաղում «Ռոման» սեփական խաղադաշտում հաղթել է 2:1 հաշվով:

Իտալիայի Գավաթ

Կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում, «Լացիո» — «Յուվենտուս»` 2:1

Գոնսալես, 53, Ֆլոկարի, 90+3 – Վիդալ, 90+1

Նախորդ հոդվածը‘Վենետիկի քաղաքապետը հավանություն չի տվել Սանկտ-Պետերբուրգի հետ կապերը խզելու նախաձեռնությանը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի տան դիմաց բնակարան են պահանջում’