ՖԻԴԵ․ Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում

192

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) թարմացրել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ 

Առաջատարի դիրքում շարունակում է մնալ աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2835), որին հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան։ Աշխարհի նորընծա չեմպիոն, չինացի Դին Լիժենը մնացել է չորրորդ տեղում է։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 24-րդ տեղում է:

100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ. Հայկ Մարտիրոսյանը 2678 վարկանիշով 50-րդն է, Գաբրիել Սարգսյանը (2672) 60-րդն է, Սամվել Տեր-Սահակյանը (2649) 97-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը (2643) 98-րդն է։

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը (2396) 53-րդն է, Լիլիթ Մկրտչյանը (2378)՝ 71-րդը, իսկ Աննա Սարգսյանը (2377)՝ 73-րդը։

Նախորդ հոդվածըԼա լիգա․«Ռեալը»հաղթեց «Խետաֆեին»(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄոուրինյուն կարող է գլխավորել անգլիական գրանդը