‘Լեհաստանի և Եվրախորհրդարանի նախկին նախագահների գլխավորած առաքելության նպատակը Տիմոշենկոյի ազատ արձակումն է’

955

Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին հայտարարարել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատման ընդունելի տարբերակներից մեկը կարող է լինել «մասնակի ներումը»:

Կվասնևսկին ընդգծել է, որ Տիմոշենկոն ազատազրկման յոթ տարիներից երկուսն արդեն անցկացրել է կալանքի տակ, հայտնում է podrobnosti.ua-ը:

Նշենք, որ առաքելության գլխավոր նպատակի՝ Տիմոշենկոյի ազատման խնդիրը չլուծելու պատճառով երեկ՝ հոկտեմբերի 15-ին, մեկ ամսով երկարացվել է Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության մանդատը, իսկ դիտորդական առաքելության կազմում են Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին և Եվրախորհրդարանի նախկին նախագահ Պետա Կոքսը:

Հոկտեմբերի 4-ին Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վասիլենկոն հայտարարել էր, որ Եվրախորհրդարանի և Լեհաստանի նախկին նախագահները դիմել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ Յուլյա Տիմոշենկոյին ներում շնորհելու կոչով:

Յուլյա Տիմոշենկոն էլ իր հերթին հայտարարել էր, որ Եվրախորհրդարանի առաքելությունը Գերմանիա բուժման մեկնելու պաշտոնական առաջարկ է հանձնել իրեն, և ինքն ընդունել է այդ առաջարկը՝ հաշվի առնելով Ուկրաինայի համար ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման կարևորությունը:

 

Նախորդ հոդվածը‘Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ Տոկիոյում’
Հաջորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնին Լոնդոնում տուգանել են ավտոմեքենան կայանելու կանոնների խախտման համար’