‘Հիլարի Քլինթոնին Լոնդոնում տուգանել են ավտոմեքենան կայանելու կանոնների խախտման համար’

895

Լոնդոնի ոստիկանության տեսուչը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին տուգանել է ավտոմեքենան սխալ կայանելու համար, այսօր հաղորդել է Daily Telegraph-ը: Քլինթոնը Լոնդոն է ժամանել՝ մասնակցելու Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում տեղի ունեցող հատուկ արարողությանը, որի ընթացքում նրան պետք է հանձնեն «միջազգային դիվանագիտության մեջ էական և տպավորիչ ավանդի» համար: Մինչ Քլինթոնն իր հանդիսավոր ճառն էր արտասանում,  տեսուչը մոտեցել է դրսում՝ ավտոմեքենայի մոտ նրան սպասող վարորդին ու սխալ կայանման համար տուգանել 80 դոլարի չափով: Պարբերականը  է, որ այժմ ոչ մի տեղ չաշխատող Քլինթոնը կարող է կրկնակի պակաս վճարել, եթե դա անի երկու շաբաթվա ընթացքում:

Լոնդոնի իշխանությունները կանոնավորապես տուգանում են արտասահմանցի պետական գործիչներին՝ ստիպելով նրանց հարկ վճարել քաղաքի կենտրոն մուտք գործելու համար՝ օրական 10 ֆունտ: Արտասահմանյան երկրների դեսպանատները հրաժարվում են վճարել այդ հարկերը՝ հայտարարելով, որ դիվանագետներից հարկերի գանձումն իրավաչափ չէ: Լոնդոնի քաղաքապետարանը և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հաշվարկել են, որ դիվանագիտական առաքելությունները 2003 թ. ի վեր, երբ մտցվել է այդ հարկատեսակը,  արդեն քաղաքին պարտք են 67,5 միլիոն ֆունտ սթեռլինգ (102 միլիոն ԱՄՆ դոլար): Ընդ որում՝ ԱՄՆ դեսպանատան պարտքը կազմում է 7,2 միլիոն ֆունտ (10,8 միլիոն դոլար). նրան ավելի քան 63 հազար տուգանք է նշանակվել, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանի և Եվրախորհրդարանի նախկին նախագահների գլխավորած առաքելության նպատակը Տիմոշենկոյի ազատ արձակումն է’
Հաջորդ հոդվածը‘Le Monde-ը Ղարաբաղի մասին. Սառեցված հակամարտություններն երբեմն «արթնանում են» վատագույն տարբերակով’