‘Լեհաստանում տրվել է նախագահական ընտրություններում երկրորդ փուլի ընտրարշավի մեկնարկը’

894

Լեհաստանում երկուշաբթի մեկնարկել է երկշաբաթյա ընտրարշավը՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ:

Առաջին փուլի արդյունքներով՝ հաղթանակի համար պայքարն ընթանալու է գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու և երկրի խոշորագույն «Օրենք և արդարություն» ընդդիմադիր կուսակցության թեկնածու Անջեյ Դուդայի միջև: Միջանկյալ արդյունքների համաձայն՝ Դուդան ստացել է 34,5 %, Կոմորովսկին՝ 33,1%:

Դուդան տեղեկացրել է, որ պատրաստվում է հանդիպելու երրորդ տեղն զբաղեցրած Պավել Կուկիզի հետ, որն ստացել է ընտրողների ձայների 20 %-ը:

Ինչ վերաբերում է Կոմորովսկուն, ապա նրա գրասենյակը տեղեկացրել է, որ նա «հիասթափված և արագ փոփոխությունների սպասող» ընտրողներին կոնկրետ առաջարկներ կներկայացնի:

Լեհաստանի պետական ընտրական հանձնաժողովը շարունակում է ձայների հաշվարկը: Պաշտոնական արդյունքները դեռ չեն հայտարարվել, սակայն արդեն ակնհայտ է, որ թեկանծուներից ոչ մեկը չի ստանա 50 %, հետևաբար՝ մայիսի 24-ին երկրում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը: Փոխանցում է newsru.com-ը:  

Նախորդ հոդվածը‘Ուշագրավ տվյալներ «փորի մասին չմտածող» Հերմինե Նաղդալյանի կենսագրությունից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ ներկայացուցիչ. Երեւանն ու Բաքուն Ռիգայում կքննարկեն Ղարաբաղի հարցը’