‘Ուշագրավ տվյալներ «փորի մասին չմտածող» Հերմինե Նաղդալյանի կենսագրությունից (տեսանյութ)’

2537

Հաղթանակի օրը ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ) լրագրողների հետ զրույցում խոսել է հայրենիքին անշահախնդիր ծառայելու մասին:  

«Երբ մարդիկ պայքարել են պատերազմի տարիներին եւ իրենց առողջությունն ու կյանքն են տվել, իրենք չեն մտածել միայն փորի մասին: Ձեզ էլ առաջարկում եմ միայն փորի մասին չմտածել», — լրագրողներին ասել է նա:

Հերմինե Նաղդալյանը ԱԺ պատգամավոր է դարձել 1995-ին՝ պատերազմի ավարտից մեկ տարի անց, եւ առանց դադարի պատգամավոր է աշխատում մինչեւ օրս: Իսկ ԱԺ պատգամավորներն, ինչպես հայտնի է, համաձայն ՀՀ Սահմանադրության՝ չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Մինչդեռ հայրենիքին անշահախնդրորեն նվիրված Հերմինե Նաղդալյանը վերջին 10-15 տարիներին աչքի է ընկել բուռն ձեռնարկատիրական գործունեությամբ՝ նա հայտնի է որպես ընկերության սեփականատեր, որը պետական բյուջեի միջոցների հաշվին թանկարժեք ծրագրեր է իրականացնում: Նաղդալյանի անունը խառն է քաղաքացիներից խաբեությամբ բնակարաններ կորզելու պատմությունների մեջ եւ այլն: Եվ վերջապես, ժուժկալության դասեր տվող այս տիկնոջ ունեցվածքի պաշտոնական հայտարարագիրը վկայում է, որ 2015-ի փետրվար ամսվա տվյալներով, մեկ տարվա ընթացում նա 347 միլիոն դրամ (շուրջ 750 հազար դոլար) եկամուտ է ունեցել, որից միայն շուրջ 2%-ն է աշխատանքի դիմաց վարձատրություն (6 մլն 280 հազար դրամ):

Մի քանի տվյալներ՝ Հերմինե Նաղդալյանի՝ 2011-2014 թվականների հայտարարագրերից: Սա՝ ուրիշներին «սեփական փորի» մասին չմտածելու կոչ անող տիկնոջ դեռ հայտարարագրվախ ունեցվածքն է: 

Նախորդ հոդվածը’27 բջջային հեռախոս, 1 պլանշետ, 2 լիտր կոնյակ առգրավվել է դատապարտյալի սառնարանից ‘
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանում տրվել է նախագահական ընտրություններում երկրորդ փուլի ընտրարշավի մեկնարկը’