‘Լեմպարդ. ««Չելսիին» նոր ուժ է հարկավոր» ‘

1033

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լոնդոնյան ակումբում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու:

-Հիմնվելով այն ամենի վրա, ինչ տեսել եմ Սուրբ Ծննդյան շրջանում Անգլիա վերադառնալիս՝ «Չելսիին» նոր ուժ է հարկավոր: Սա տարօրինակ իրավիճակ է, քանի որ մեկ տարի առաջ բոլորը կարծում էին, որ «Չելսին» հրաշալի կազմ ունի և ընդամենը մի քանի փոփոխություն է հարկավոր:

Հիմա կարծում եմ, որ «Չելսիին» արմատական փոփոխություններ են պետք, անհրաժեշտ է փոխել մի քանի ֆուտբոլիստի: Ըստ իս, այս փոփոխություններն ամռանը տեղի կունենա: Հավանաբար միանգամից չորս կամ հինգ խաղային դիրքում փոփոխություններ կլինեն,-Լեմպարդի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ջոյ Ադամսոնը՝ Էլզա առյուծի մայրիկը’
Հաջորդ հոդվածը‘Թուրան. «Սուարեսը հրամանատար է, Մեսսին՝ բոսս, Նեյմարը՝ եղբայր»’