Լեոն Գորեցկան՝ Նագելսմանի հեռացման մասին

171

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան մեկնաբանել է մյունխենյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից Յուլիան Նագելսմանի հեռացումն ու Թոմաս Տուխելի նշանակումը։

«Կստեի, եթե ասեի, որ ֆուտբոլիստների վրա չի ազդել տեղի ունեցածը։ Կարծում եմ՝ այս ամենը բարդ է մարսել։ Մենք շատ մտերիմ հարաբերություններ ունեինք Նագելսմանի հետ։ Կարծում եմ՝ թիմի բոլոր խաղացողների համար շոկային իրավիճակ է։

Մենք պետք է վստահենք ակումբի ղեկավարութանը՝ հավատալով, որ նրանք անում են հնարավոր ամեն ինչ»,- Լեոն Գորեցկայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

«Բավարիան» Նագելսմանի պաշտոնանկության մասին հայտարարել է մարտի 24-ին։ Թոմաս Տուխելի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ 49-ամյա գերմանացի մասնագետի նախորդ ակումբը Լոնդոնի «Չելսին» էր, որը նրան հեռացրել էր 2022թ․ սեպտեմբերին։

Նախորդ հոդվածըԱնդրանիկ Թևանյանի տվայտանքները
Հաջորդ հոդվածըԱլ-Խելաիֆի․ Պրեմիեր լիգայի վերջին թիմն ավելի շատ գումար է ստանում հեռուստաիրավունքներից, քան ՊՍԺ-ն