‘«Լեսթերը» — «Վեսթ Բրոմվիչ»֙ 2:2 (տեսանյութ)’

900

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Լեսթերը» միավորներ կորցրեց «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղում:

Կլաուդիո Ռանյերիի թիմը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց, թիմերը երկուական գնդակ խփեցին: «Լեսթերի» կազմում աչքի ընկան Դենի Դրինկոուտերը և Էնդի Քինգը, իսկ հյուրերից՝ Սալոմոն Ռոնդոնը և Քրեյգ Գարդները: 

Այժմ «Լեսթերն» ունի 57 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին», որը տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել, գերազանցելով 3 միավորով: «Վեսթ Բրոմվիչն» ունի 36 միավոր և զբաղեցնում է 13-րդ տեղը:

ԼԵՍԹԵՐՎԵՍԹ ԲՐՈՄ

2-2 (2-1)

MC

 

0-1՝ Սալոմոն Ռոնդոն 11՛, 1-1՝ Դենիել Դրինկոուտեր 30՛, 2-1՝ Էնդի Քինգ 45՛, 2-2՝ Քրեյգ Գարդներ 50՛

 

ԼԵՍԹԵՐ. 1.Կասպեր Շմեյխել, 5.Ուես Մորգան, 6.Ռոբերտ Հուտ, 17.Դենի Սիմփսոն, 28.Քրիստիան Ֆուքս (22.Gray, 79), 4.Դենիել Դրինկոուտեր, 10.Էնդի Քինգ, 11.Մարկ Օլբրայթոն (15.Ջեֆրի Շլուպ, 63), 26.Ռիյադ Մահրեզ, 9.Ջեյմի Վարդի, 20.Սինձի Օկազակի (23.Լեոնարդո Ուլոա, 63)

ՎԵՍԹ ԲՐՈՄ. 1.Բեն Ֆոստեր, 3.Յունաս Օլսոն, 4.Ջեյմս Չեսթեր, 23.Գարեթ Մաքոլի, 25.Քրեյգ Դոուսոն, 5.Կլաուդիո Յակոբ, 8.Քրեյգ Գարդներ (14.Ջեյմս Մաքլին, 83), 24.Դարեն Ֆլետչեր, 29.Ստեֆան Սեսենյոն (30.Սանդրո, 90), 18.Սայդո Բերահինո, 33.Սալոմոն Ռոնդոն (10.Վիկտոր Անիչեբե, 90)

 

Զգուշացում՝ Ստեֆան Սեսենյոն 33՛ (Վ), Կլաուդիո Յակոբ 89՛ (Վ) ;Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ 

 

65

ԳՆԴԱԿԻ %

35

22 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

11 (3)

10

ՏՈՒԳԱՆՔ

8

11

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ին նվիրված հավաք-երթը տեսանյութով’
Հաջորդ հոդվածը‘Միչելը ցանկանում է գլխավորել «Ռեալը»’