‘Միչելը ցանկանում է գլխավորել «Ռեալը»’

852

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Միչել Գոնսալեսը, ով այժմ գլխավորում է «Մարսելը», պատրաստ է դիտարկել «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանին փոխարինելու տարբերակը:

-Ցանկանում եմ սթափ գլխով դատել, սակայն զգում եմ՝ կարող եմ դառնալ «Ռեալի» գլխավոր մարզիչը: Տեսնում եմ, որ նախկին ակումբակիցներս կարողանում են նման պաշտոններ զբաղեցնել, և մտածում եմ՝ ինքս էլ կարող եմ: Ցանկանում եմ, որ «Ռեալը» հնարավորինս շատ հաղթանակներ տոնի, բայց եթե թիմը շարունակ հաղթի, ինձ համար բարդ կլինի այդ աշխատանքը ստանալ:

Կանխատեսել, թե ինչ կլինի Զինեդին Զիդանի հետ, նույն է, թե փորձենք գուշակել վիճակախաղի հերթական համարը: Միշտ էլ բարդ է ասել, թե ինչ կլինի գլխավոր մարզչի հետ,-ասել է Միչելը «Al Primer Toque» ռադիոկայանի եթերում:

Միչելի գլխավորած «Մարսելը» Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրից հետո զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 36 միավոր:

Նախորդ հոդվածը‘«Լեսթերը» — «Վեսթ Բրոմվիչ»֙ 2:2 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Ընկնելն իմ փիլիսոփայության մեջ չի մտնում»’