«Լեսթեր Սիթին» հրաժարվել է 60 միլիոն եվրոյով վաճառել Ջեյմս Մեդիսոնին

233

Անգլիական «Լեսթեր Սիթին» հրաժարվել է անգլիացի հարձակողական կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին վաճառել «Նյուքասլին», որը նրա տրանսֆերի համար առաջարկում է 60,8 միլիոն եվրո, հաղորդում է The Guardian-ը։ «Լեսթեր Սիթին» տրանսֆերից ակնկալում է առնվազն 73 միլիոն եվրո։

«Նյուքասլի» առաջին առաջարկը եղել է 47,6 միլիոն եվրո։

25-ամյա Ջեյմս Մեդիսոնը 2018-ին «Նորվիչ Սիթիից» է տեղափոխվել «Լեսթեր Սիթի»։ Անգլիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 35 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

«Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Հարվի Բարնսին ձեռք բերելու մտադրություն ունի Լոնդոնի «Արսենալը», պաշտպան Ուեսլի Ֆոֆանային՝ Լոնդոնի «Չելսին»։

Նախորդ հոդվածըՍեսկ Ֆաբրեգասը մտադիր է դառնալ մարզիչ եւ աշխատել Անգլիայում
Հաջորդ հոդվածըՕլիմպիադա․ Հայաստանի հավաքականը տարավ 5-րդ հաղթանակը եւ կիսում է առաջին տեղը