ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 97-րդն է

305

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 97-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Նախորդ աղյուսակի համեմատ՝ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը նահանջել է երկու աստիճանով Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին խաղում Թուրքիային 1:2 հաշվով պարտվելուց եւ ընկերական խաղում Կիպրոսի հետ 2:2 հաշվով ոչ ոքի խաղալուց հետո։

Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն Արգենտինան։ Երկրորդը աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան է։ Նախկին առաջատար Բրազիլիան երրորդն է։

Տասնյակում են նաեւ Բելգիան, Անգլիան, Նիդեռլանդները, Խորվաթիան, Իտալիան, Պորտուգալիան եւ Իսպանիան։

Նախորդ հոդվածըՖրենկ Լեմպարդը նշանակվեց «Չելսիի» գլխավոր մարզիչ
Հաջորդ հոդվածըԼեւանդովսկի․ «Մանչեսթեր Սիթիի» եւ «Բավարիայի» հնարավորությունները գնահատում եմ հավասար