‘Լեւոն Զուրաբյան. Այսօր ՀԱԿ-ն ամենահզոր քաղաքական ուժն է’

1759

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին հարցին, նշեց, թե մի քանի օրից իրենք ԿԸՀ կներկայացնեն ՀԱԿ ցուցակը: Ինչպես տեղեկացնում է iLur.am-ի թղթակիցը Աժ-ից, մինչ այդ Զուրաբյանը հրաժարվեց տեղեկացնել, թե ով է գլխավորելու ցուցակը:

Լրագրողի հարցին ի պատասխան Զուրաբյանը բացառեց, որ ՀԱԿ-ը չհաղթահարի ավագանու կազմում հայտնվելու նվազագույն շեմը: «Այսօր ՀԱԿ-ն ամենահզոր քաղաքական ուժն է, եթե խոսքը գնում է զուտ մարդկային եւ գաղափարական ռեսուրսների մասին: Ես վստահ եմ, որ ցանկացած ազատ եւ արդար ընտրություններում ՀԱԿ-ը կստանար հաղթանակ՝ լինի նախագահական ընտրություններ, խորհրդարանական, թե Երեւանի ավագանու»,- նշեց Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘4 տարի անց. Սերժ Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով’
Հաջորդ հոդվածը‘Չաբի Ալոնսոն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ’