‘Լեւոն Պաչաջյան. Առաջին նախագահի համար Հայաստանի և Արցախի շահից առավել բան չկա’

3560

Ինչպես հայտնի է` նախօրեին կայացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ԼՂ հիմնախնդրի հարցում առաջ եկած մարտահրավերները: Հանդիպման որոշ մանրամասներ է այսօր ներկայացրել Առաջին նախագահը iLur.am-ի հետ հարցազրույցում: Հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ Լեւոն Պաչաջյանը մեզ հետ զրույցում գնահատում է տեղի ունեցած հանդիպումը.

«Բացառապես դրական եմ վերաբերվում 2 նախագահների հանդիպմանը։ Այս ծանր օրերին անզեն աչքով էլ երեւաց, թե այդ հանդիպումը ինչպես ընդունվեց հասարակության ճնշող մեծամասնության կողմից։ Դա «massage» էր մեզ բոլորիս համար, որ անկախ տարաձայնություններից, անկախ այն բացասական տարրերից, որոնք առկա են մեր նորագույն պետականության մեջ, պետք է համախմբվել, որովհետեւ արտաքին թշնամին թակել է մեր դուռը։ Իսկ այսօրվա հարցազրույցը ևս մեկ անգամ փաստեց, որ Առաջին Նախագահը բանիմաց, հեռատես և գիտակից քաղաքական գործիչ է։ Նրա համար Հայաստանի և Արցախի շահից առավել բան չկա։ Եւ նրա այն հորդորը, որ այս պահին պետք է համախմբվել,  իրոք տեղին է»: 

Նախորդ հոդվածը‘«Ի Լուր»-ի հարցազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Միլիտոնյան. Միակամ լինենք, հատկապես՝ երբ ճակատագրական պահեր են լինում’