‘Լեւոն Սարգսյանը համոզված է, որ իր եղբայր Սերժը խաղամոլ չէ’

1447

ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի` Սերժ Սարգսյանին ուղղված աղմկահարույց հարցի վերաբերյալ այսօր մեկնաբանություն է տվել նաեւ նրա եղբայրը` «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Լեւոն Սարգսյանը:
Վերջինս չի մեկնաբանել Փոստանջյանի հայտարարությունը եւ սահմանափակվել է Փոստանջյանի հարցը «անդաստիարակ մարդու բան» անվանելով:
«Անլուրջ հայտարարությունները չեմ մեկնաբանում, դա անլուրջ և պարզապես անդաստիարակ մարդու բան է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Լեւոն Սարգսյանը:
«Այսինքն այն, որ նախագահը (նկատի ունեն Սերժ Սարգսյանին-խմբ.) խաղատներ է գնում, հերյուրա՞նք է», — Henaran.am-ի փոխանցմամբ, հարցրել են լրագրողները:
«Ես համոզված եմ, իհարկե, դրանք հերյուրանքներ են», — պատասխանել է կրտսեր Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Ովքեր են Զորի Գայկովիչի նամակի համահեղինակները’
Հաջորդ հոդվածը‘Ըստ պետբյուջեի նախագծի, 2014-ին արդյունաբերական արտադրությունը կաճի 7 տոկոսով’