‘Լիբիայում ցուցարարների ամբոխը ներխուժել է խորհրդարան ‘

806

Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանի ներկայացրած կառավարության նոր կազմի հաստատման քվեարկության մեկնարկի պահին մի խումբ ցուցարարներ ներխուժել են երկրի խորհրդարան, հայտնում է Al Jazeera-ի լրատվական ծառայությունը:

Իրավապահ մարմիններին հաջողվել է նիստերի դահլիճի մուտքի մոտ կանգնեցնել ցուցարարներին, սակայն վարչապետը որոշել է քվեարկությունը չեղյալ հայտարարել՝ ցուցարարների կողմից առկա հոգեբանական ճնշման պատճառաբանությամբ:

Սա առաջին դեպքը չէ, երբ մարտականորեն տրամադրված ամբոխը ներխուժում է կառավարական շենք և փորձում ազդել որոշումների կայացման վրա: Հոկտեմբերի առաջին կեսին ցուցարարները գրեթե տապալեցին նախորդ վարչապետ Աբու Շաքուրի ներկայացրած կառավարության հաստատումը:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. 2013 թվականի բյուջեն ավելի քիչ է, քան 2012-ինը’
Հաջորդ հոդվածը‘Տ. Ուրիխանյան. Սեփական կարծիքդ մի պարտադրիր ուրիշներին’