Մոուրինյոն մերժել է «Չելսիին»

211

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մերժել է անգլիական «Չելսիին», որը նրան առաջարկել է գլխավորել թիմը, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ Պորտուգալացի մասնագետը չի ցանկացել վերադառնալ լոնդոնյան ակումբ։

Մոուրինյոն մտադիր է «Ռոմայում» աշխատել եւս մեկ մրցաշրջան՝ մինչեւ պայմանագրի ավարտը։ Առաջիկայում Մոուրինյոն «Ռոմայի» ղեկավարության հետ կքննարկի ակումբի ապագա նախագիծը եւ իր մասնակցությունը։

Մոուրինյոն «Չելսին» գլխավորել է 2004-2007-ին եւ 2013-2015-ին։ «Չելսին» Մոուրինյոյի ղեկավարությամբ դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն։

Նախորդ հոդվածըԼիոնել Մեսսին ժամանել է Սաուդյան Արաբիա
Հաջորդ հոդվածըՓորձագետ․ Հակամարտությունը Սուդանում կարող է տարածաշրջանի այլ երկրների ներքաշել