‘Լիոնել Մեսսին նոր ռեկորդ է սահմանել’

924

Իսպանիայի առաջնության 26–րդ տուրում երեք գոլ խփելով «Ռայո Վալեկանոյի» դարպասը (6:1), «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին նոր ռեկորդ սահմանեց։

Այժմ արգենտինացու հաշվին գրանցված է 32 հեթ–տրիկ, ինչը լավագույն ցուցանիշն է իսպանական թիմերում խաղացած ֆուտբոլիստների համար։ Այդ ցուցանիշը վերաբերվում է միայն իսպանական թիմերում անցկացարծ խաղաժամանակին։

Ինչպես հայտնում է Infostrada–ն, աշխարհի քառակի լավագայուն ֆուտբոլիստնին հետևում են Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին հարձակվող Տելմո Սարան (31 հեթ–տրիկ) և Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոն (28):

Նշենք, որ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «արքայական ակումբի» կազմում բոլոր մրցաշարերում 26 հեթ–տրիկ է հեղինակել։

Նախորդ հոդվածը‘Դավիթ Յուրչենկո. «Ես խնդրել եմ այդ հարցը հետաձգել մինչև ամառ»’
Հաջորդ հոդվածը‘Մինո Ռայոլա. «Յուվենտուսը» կփորձի Մխիթարյանին ձեռք բերել նաև ամռանը’