‘Լիսկայի փիար արշավից հետո հացը ամենաշատը թանկացել է Սյունիքում. «ՀԺ»’

11834

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը, ուսումնասիրելով Հայաստանի մարզկենտրոններում հացամթերքների գինը, հանգել է եզրակացության, որ հունվարին հացը ամենաշատը թանկացել է Սյունիքի մարզկենտրոն Կապանում՝ 14 տոկոսով:

«ՀԺ»-ն գրում է, որ դեռ անցած տարվա հոկտեմբերին իր պաշտոնում վերանշանակված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեծ փիար արշավ էր կազմակերպել Սյունիքում հացի գինը էժանացնելու մասին: Նա խորհրդակցություն էր հրավիրել մարզպետարանում, հրահանգել հացարտադրողներին նվազեցնել հացի գինը: Իսկ հոկտեմբերի 8-ին մարզպետարանը տարածել էր հաղորդագրություն այն մասին, որ իրենց մարզում հացը էժանացել է 10 տոկոսով:

Ու հիմա պարզվում է, որ հացը ամենաշատը թանկացել է հենց Սյունիքում: Ավելին բացարձակ արժեքով ամենաթանկ հացը, որ վաճառվում է ՀՀ–ում` ըստ պաշտոնական վիճակագրության` Կապանում  է։ Եթե Երևանում 1 կգ հացը հունվարին արժեցել է 535 դրամ. Աշտարակում 440. Եղեգնաձորում 531, ապա Կապանում այն արժեր 546 դրամ: Ի դեպ, երկու շաբաթ առաջ Սուրիկ Խաչատրյանը կրկին խորհրդակցություն է հրավիրել հացի գինը նվազեցնելու թեմայով: «Այսինքն՝ պետք է սպասել, որ առաջիկայում հացը Սյունիքում էլի պետք է թանկանա առաջանցիկ տեմպերով»,–կանխատեսում է թերթը։

Նախորդ հոդվածը‘ Դահուկացատկի Աշխարհի Գավաթի խաղարկության ռեկորդը կարճ կյանք ունեցավ(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Միխայել Շումախերի բուժման ծախսերը գերազանցել են 10 միլիոն ֆունտ ստերլինգը’