‘ՆԱՏՕ-ում որոշել են վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ’

847

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կվերանայի հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Մենք կվերանայենք ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի համագործակցության ողջ սպեկտրը: Այդ մասին  դաշինքի երկրների ԱԳՆ-երը որոշում կկայացնեն ապրիլի սկզբին»,- ասել է Ռասմուսենը Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում, հաղորդում է Associated Press գործակալությունը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է սիրիական քիմիական զենքի ոչնչացման համատեղ առաքելությանը: «Մենք նաև որոշել ենք առայժմ որևէ հանդիպում չանցկացնել քաղաքացիական և ռազմական կազմերի մակարդակով»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Միևնույն ժամանակ, կաշխուժացվի դաշինքի համագործակցությունն Ուկրաինայի իշխանությունների հետ: «Այդ քայլերը պարզորոշ ցույց կտան, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում անհետևանք չեն մնա»,- հավելել է Ռասմուսենը:

Այսօր ավելի վաղ «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավորները Գերագույն ռադայի քննարկմանն են ներկայացրել օրինագիծ՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, փոխանցում է infox.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լիսկա. Ավետիք Բուդաղյանը կարող էր խմածությունից մահանալ — «Ազատություն» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ՊՆ. Ռուսաստանյան ուժերը խորտակել են սեփական նավը և շրջափակել շտաբը’