«Ինտերը» հաղթեց «Միլանին» եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

318

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում չեմպիոն «Ինտերը» մրցեց «Միլանի» հետ եւ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, աչքի ընկավ նաեւ գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը։

Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0։

Եզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կլինի «Յուվենտուս» — «Ֆիորենտինա» դիմակայության հաղթողը։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ինտեր» — «Միլան»՝ 3։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։0)

Լաուտարո Մարտինես, 4, 40, Ռոբին Գոսենս, 82

Նախորդ հոդվածը«Լիվերպուլը» դարձյալ խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն 4 տարվա պայմանագիր կկնքի Պոգբայի հետ