‘Լիտվայի դեսպան. Վիլնյուսից հետո կյանքը շարունակվում է, հետո կլինի Ռիգան’

921

Եվրամիությունը մտադիր է շարունակել Հայաստանում բարեփոխումների իրականացումը, դա չափազանց կարևոր է ԵՄ համար, լրագրողներին հայտարարել է Երևանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը: Նա նաև նշել է, թե համաձայն չէ այն կարծիքին, թե Վիլնյուսի գագաթնաժողովը Հայաստանին ոչինչ չտվեց: «Նայեք ընդհանուր հայտարարությունը, որը կազմված է 54 կետից, Էդվարդ Նալբանդյանի և Քեթրին Էշթոնի համատեղ հայտարարությունը, որում արձանագրված են վերջին մի քանի տարում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Այնպես որ, խոսել այն մասին, թե ոչինչ ձեռք չի բերվել, պարզապես, ճիշտ չէ», — նշել է լիտվացի դիվանագետը:

Պետրիկասը նաև հերքել է այն կարծիքը, թե ԵՄ կդադարեցնի ֆինանսական ծրագրերի իրագորրծումը Հայաստանում: Նրա խոսքով, կազմակերպությունը բազմիցս ընդգծել է, որ կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների ծրագրերի իրականացման գործում, և արդեն նախանշված են ուղղությունները, որոնցում նախատեսվում է դրանց իրագործումը: «Վիլնյուսից հետո կյանքը շարունակվում է, հետո կլինի Ռիգան, դա վերջը չէ», — նշել է նա: Նա նաև դժվարացել է որոշակիացնել հետագա համագործակցության ուղղությունները, քանի որ, դեսպանի ասելով, այժմ ընթանում են գործընթացներ, այդ թվում` Ուկրաինայում, որոնք չի կարելի է կանխագուշակել, և առայժմ չի կարելի հստակ ասել, թե ինչպես կընթանա փոխգործակցությունը հետագայում:

 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Վարչապետին երկարաժամկետ փողեր են պետք ‘
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մորուայի ասած` խելքներդ գլուխներդ հավաքեք’