‘Լիտվայի Սեյմի փոխխոսնակ. Սերժ Սարգսյանը Վիլնյուս կգա’

850

Սերժ Սարգսյանը մտադիր է մասնակցել նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, այդ մասին այսօր հայտարարել է նախօրեին Հայաստան այցելած Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գիդեմինաս Կիրկիլասը:

Նրա խոսքով, Հայաստանը մտադիր է շարունակել ակտիվ մասնակցությունը Արեւելյան գործընկերության ծրագրին, չնայած, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու մտադրության մասին:

Մինչեւ Վիլնյուսյան գագաթնաժողով Հայաստանը մտադիր է ամրապնդել ԵՄ եւ նրա անդամ երկրների հետ քաղաքական երկխոսությունը, — ըստ լիտվական լրատվամիջոցների, հավելել է Կիրկիլասը:

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Նավապետների առատությունից նավն սկսել է ընկղմվել’
Հաջորդ հոդվածը‘Ե.Բոզոյան. «Առանց իշխանափոխության՝ Հայաստանի նկատմամբ վստահություն չի լինելու»’