‘Լիտվայի վարչապետը դեմ է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն’

806

Ներկայում ԱՄՆ սենատը քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ: Սենատում եվրոպական ենթահանձնաժողովի նախագահ Քրիս Մերֆին լրագրողներին հայտարարել է, որ սենատը կարող է պատժամիջոցներ մտցնել ռուսաստանյան բանկերի նկատմամբ, կոչ անել սառեցնել Ռուսաստանի պետական հաստատությունների և մասնավոր ներդրողների ակտիվները, ինչպես նաև վիզային սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համար: ԵՄ-ն, իր հերթին, Ռուսաստանին սպառնացել է դադարեցնել վիզային ռեժիմի հեշտացման բանակցությունները, եթե Ռուսաստանը միջոցներ ձեռք չառնի Ուկրաինայում «իրավիճակի լիցքաթափման» ուղղությամբ:

«Այդ խնդիրը կարելի է լուծել բանակցությունների միջոցով: Ոչ մի դեպքում չցուցադրել այնպիսի միջոցներ, որոնք, կարծում եմ, իրականում ոչ մի օգուտ չեն բերի կողմերից որևէ մեկին: … Կտուժեն մեր գործարարները և նրանք, ովքեր զբաղվում են որոշակի առևտրով»,- Lietuvos radijas ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում ասել է Բուտկյավիչյուսը: Հաղորդում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ԶՈՒ զենիթահրթիռային երեք գնդեր անցել են Ղրիմի իշխանությունների կողմը’
Հաջորդ հոդվածը‘Մեժիգորիեի փաստաթղթերում սոցցանցերի օգտատերերին լրտեսելու ապացույցներ են հայտնաբերվել’