‘ ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է բրիտանացի խորհրդարանականներին ‘

1014

Այսօր Հ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է  հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին`  Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունից, ԼՂՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել  բրիտանացի խորհրդարանականների հետաքրքրությունը Արցախի Հանրապետության հանդեպ:

Հանդիպման ընթացքում Ա.Ղուլյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Արցախի իշխանությունների դիրքորոշումը:

ԼՂՀ ԱԺ նախագահը նշել է նաև, որ վերջին շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները և Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարությունները վկայում են այդ երկրի` հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու պահվածքի մասին:

Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորում հնարավոր չէ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության: Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լոնդոնում:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը ԵԱՀԿ ԽՎ ՀԿ-ի գծով հատուկ ներկայացուցչի լիազորություններն ընդլայնելու առաջարկ է արել’
Հաջորդ հոդվածը’19-ամյա ամերիկուհին՝ 22 մարդու սպանության հեղինակ ‘