‘ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին’

746

Նախօրեին Վաշինգտոնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր են քննարկել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Կողմերը, մասնավորապես, ընդգծել են հաշտության գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը: ԼՂՀ ԱԺ նախագահը Վաշինգտոն է մեկնել դեկտեմբերի 1-ին` մի շարք քաղաքական, հասարակական հանդիպումների եւ միջոցառումների մասնակցելու նպատակով: Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսում կընթանա Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: 

Նախորդ հոդվածը‘Լիսկայի գործ. Քննիչը շարունակում է դատարանից թաքցնել նյութերը’
Հաջորդ հոդվածը‘Տավուշի մարզում հայտնաբերվել է 53-ամյա Վ. Զ.-ի դին’