‘ԼՂՀ ԱԺ պատվիրակության այցը Ֆրանսիա’

876

Հունիսի 16-ին մեկնարկել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության երկօրյա այցը Փարիզ: Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից, այցի առաջին օրը պատվիրակությունն այցելել է Փարիզյան շրջանում գտնվող Դպրոցասեր վարժարան, որտեղ հանդիպում է ունեցել դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտության հետ:
Նույն օրը պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն և  հանդիպել դեսպան Վիգեն Չիթեչյանի հետ: Պատվիրակությունն այնուհետև ԼՂՀ Ազգային ժողովի անունից ծաղկեպսակ է դրել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտասի հուշարձանին, որից հետո Փարիզի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սրահում հանդիպում է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի թեմական խորհրդի անդամների հետ: Այսօր Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում նախատեսվում են արցախցի խորհրդարանականների հանդիպումները Ֆրանսիայի Սենատում՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի, Ֆրանսիայի Ազգային ժողովում՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի և Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամների հետ:

ԼՂՀ ԱԺ 4 հոգանոց պատվիրակության կազմում են երկու կին պատգամավորներ:

 

 

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Լավրովը սկսում է երկօրյա պաշտոնական այցն Ադրբեջան’
Հաջորդ հոդվածը‘Համալիրի վիճարկելի աճուրդը շարունակվում է. Գինը կրկին 10 տոկոսով նվազել է’