‘ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Ռուսաստանից ժամանած լրագրողների’

922

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է Ստեփանակերտ ժամանած մի խումբ ռուսաստանյան լրագրողների և հասարակական գործիչների, տեղեկացնում է ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Կարեն Միրզոյանը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը ռուսաստանյան հանրության մոտ ԼՂՀ-ի և նրանում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անաչառ պատկերացում ձևավորելու գործում։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և պատասխանել է հակամարտության կարգավորման հեռանկարներին, տարածաշրջանային գործընթացներին և ԼՂՀ-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցերին:

Նախորդ հոդվածը‘Ջասթին Թիմբեռլեյքը հաղթել Է MTV Video Music Awards-ի երկու անվանակարգերում ‘
Հաջորդ հոդվածը‘Անահիտ Բախշյանի նամակը Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանի գործի վերաբերյալ’