‘ԼՂՀ. Հակամարտության կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը’

1844

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պայմանավորվել են տեղական ժամանակով ժամը 15.00-ին դադարեցնել կրակը և որոնել զոհերի դիակները, РИА Новости –ին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի ղեկավար Վիկտոր Առուստամյանը:

«Մենք պայմանավորվել ենք, որ այսօր, տեղական ժամանակով ժամը 15.00-ին, հյուսիսային և հարավային ուղղություններով կդադարեցվի կրակը, և կսկսվեն զոհված զինվորականների մարմինների որոնման աշխատանքներ՝ ինչպես մեր, այնպես էլ ադրբեջանական կողմից»,- հայտարարել է Առուստամյանը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Պանամյան փաստաթղթերը» բացահայտել են Մոդիլյանիի կտավի գաղտնիքը’
Հաջորդ հոդվածը‘Քեմերոնը հայտարարել է, որ վաճառել է օֆշորի իր մասնաբաժինը’