‘ԼՂՀ հյուսիսում զորավարժություններ են տեղի ունեցել’

807

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 12-ին հանրապետության հյուսիսային հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նույն օրը երեկոյան Ստեփանակերտ քաղաքում նրանք մասնակցել են Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի խորհրդակցությանը՝ նվիրված զորավարժությունների ընթացքին:

Բակո Սահակյանը կարևորել է Պաշտպանության բանակի պաշտպանունակության մակարդակի հետևողական բարձրացումը՝ այն համարելով Արցախի անվտանգության ապահովման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ բաղադրամասերից մեկը:

Միջոցառումներին ներկա են եղել ԼՂՀ և ՀՀ պաշտպանության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Մոսկվա. Կալանք՝ Նիդեռլանդների թագավորական զույգի ուղղությամբ լոլիկ շպրտելու համար’
Հաջորդ հոդվածը‘Քննիչ. Վարդան Պետրոսյանը ներողություն է խնդրել ինձանից’