‘ԼՂՀ ոստիկանները ձևը գտել են. իրե՛նք են ծեծել. «ՉՒ» ‘

2498

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու համար է մեկնած եղել Բերձոր, որովհետև հավաստի տվյալներ է ունեցել, որ Քաշաթաղի շրջանից հարյուրավոր մարդիկ մտադիր են գնալ այնտեղ և կասեցնել ավտոերթը:

«Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է. Փաստորեն ոստիկանները գնացել էին Բերձոր, որպեսզի թույլ չտան, որ «հարյուրավոր մարդիկ» ծեծեն ավտոերթի մասնակիցներին: Եվ պատկերացրեք` ձևը գտել են. իրե՛նք են ծեծել: Եվ դրանով իսկ կանխել են «հասարակական կարգի խանգարումը», որովհետև եթե մի խումբ քաղաքացիներ ծեծում են մեկ այլ խումբ քաղաքացիների` դա հասարակական կարգի խանգարում է, իսկ երբ ոստիկաններն են ծեծում` դա արդեն «ռեյդային ստուգում» է, այսինքն` պլանային միջոցառում: Ճիշտ է, ծեծվածների համար առանձնապես տարբերություն չկա, բայց իրավական տեսանկյունից տարբերությունը մեծ է:

Մնում է, որ ԼՂՀ ազգաբնակչությունն իր խորին երախտագիտությունը հայտնի հարազատ ոստիկանությանը՝ այդ ծանր և տքնաջան աշխատանքներն իր փոխարեն անելու համար:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» շուրջօրյա պահպանություն է իրականացնում Դի Մարիայի տան մոտ’
Հաջորդ հոդվածը‘2014 թ. երկրորդ կիսամյակում 110 Ուկրաինայի քաղաքացի ապաստան է խնդրել Հայաստանում’